Մահացել է «դրիմ-հաուս» ոճի հիմնադիրներից մեկը՝ դիջեյ Ռոբերտ Մայլզը

13:59 • 10.05.17

Քառասունյոթ տարեկանում կյանքից հեռացել է իտալացի դիջեյ և պրոդյուսեր Ռոբերտ Մայլզը: Այս մասին հայտնում է Evening Standard-ը:


Աղբյուրի տվյալների համաձայն՝ երաժիշտը հիվանդ է եղել, սակայն չի նշվում, թե ինչ հիվանդություն է նա ունեցել:

Ռոբերտ Մայլզը (իսկական ազգանունը՝ Կոնչինա) հայտնի է դարձել Children-ի շնորհիվ, որը 1990-ականներին գլխավորել է 12 երկրների հիթ-շքերթները: Դրանից բացի, դիջեյն ունեցել է սեփական ռադիոկայանը (Open Lab) և եղել «դրիմ-հաուս» երաժշտական ոճի հիմնադիրներից մեկը:

Նշվում է, որ Մայլզի գործընկերները ցավակցություն են հայտնել նրա մահվան կապակցությամբ:

«Շնորհակալություն երաժշտության համար», - ասել է դիջեյ Փիթ Թոնգը:

Դիջեյ Շարամ Թայբիի խոսքով՝ Children-ն ընդմիշտ կմնա պարային երաժշտության երգացանկում:

 

Մահացել է «դրիմ-հաուս» ոճի հիմնադիրներից մեկը՝ դիջեյ Ռոբերտ Մայլզը