Արծվիկ Հարությունյանը հանդես կգա «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչ փուլի առաջին մասում (տեսանյութ)

11:40 • 10.05.17

Մայիսի 9-ին Կիևում կայացել է «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը՝ անցնելով եզրափակիչ փուլ:

Ինչպես նշում է wiwibloggs.com կայքը, կիսաեզրափակչի ավարտից հետո եզրափակիչ անցած 10 պետությունների ներկայացուցիչները մամուլի ասուլիս են տվել, ինչպես նաև վիճակահանության արդյունքում պարզել, թե եզրափակչի որ մասում են ելույթ ունենալու:

Նշվում է, որ Հայաստանի պատվիրակը ելույթ է ունենալու մայիսի 13-ին կայանալիք եզրափակիչ փուլի առաջին մասում:

Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչի 18 մասնակիցներից եզրափակիչ փուլ են անցել Հայաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հունաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Կիպրոսը և Բելգիան։

Մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 11-ին:

 

Արծվիկ Հարությունյանը հանդես կգա «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչ փուլի առաջին մասում (տեսանյութ)