Կինոսերները քննադատել են Դևիդ Բեքհեմի կինոդեբյուտը (լուսանկար, տեսանյութ)

17:03 • 10.05.17

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Դևիդ Բեքհեմը, առաջին անգամ նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելով միջնադարյան անգլիացի ասպետի:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, 42-ամյա ֆուտբոլիստը նկարահանվել է հայտնի ռեժիսոր Գայ Ռիչիի «Արթուր արքա» ֆիլմում: Սակայն դատելով սոցկայքերում ֆիլմի թրեյլերը դիտողների արձագանքից՝ Բեքհեմի դերասանական դեբյուտը նրանց այդքան էլ չի տպավորել:

«Սա վատագույն դերասանական խաղն է, որը ես տեսնելու դժբախտություն եմ ունեցել» ,-գրել է օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր նկատել է, որ Բեքհեմի ներգրավվածությունն այս ֆիլմում փչացրել է ամեն ինչ:

Նշվում է, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է մայիսի 19-ին՝ Լոնդոնում:

 

Debut: Playing hardened Battleguard swordsman Trigger in the flick, the 42-year-old's attempts appeared to fall flat for film lovers as they took to social media in their droves to pan his debut

Honest: While many commented David's debut, other's were quick to condemn director Guy - who is a close pal of Beckham's - for casting him in the movie

 

Կինոսերները քննադատել են Դևիդ Բեքհեմի կինոդեբյուտը (լուսանկար, տեսանյութ)