Մոնիկա Բելուչին՝ «Ծիր Կաթինի ճանապարհով» ֆիլմի հռոմեական պրեմիերային (լուսանկարներ)
Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին հանրահռչակ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հետ մասնակցել է «Ծիր Կաթինի ճանապարհով» ֆիլմի պրեմիերային, որը կայացել է Հռոմում:
Ինչպես նշում է Tatler-ը, հատուկ այս առիթի համար 52-ամյա գեղեցկուհին ընտրել է իր ամենասիրած բրենդներից մեկի՝ Dolce&Gabbana-ի մետաքսյա զգեստը՝ զարդարված ծաղկային վառ նախշերով:
Աղբյուրը նկատում է, որ Բելուչին իրեն բնորոշ կանացիությամբ ու փայլով «գրավել» է կարմիր գորգն ու ստվերում թողել Կուստուրիցային:













