«Սայրի վրայով վազողը 2049» ֆիլմի թրեյլերը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)
Ֆրանկոկանադացի ռեժիսոր Դենի Վիլնովի «Սայրի վրայով վազողը 2049» ֆանտաստիկ ժանրի ֆիլմի առաջին թրեյլերը համացանցի հիթ է դարձել. երկու օրում այն հավաքել է ավելի քան 8 միլիոն դիտում YouTube-ում:
Korrespondent-ի հաղորդմամբ՝ ֆիլմի թողարկումը սպասվում է 2017 թվականի հոկտեմբերի 4-ին: Ֆիլմի պրոդյուսերն է Ռիդլի Սքոթը:
Նշվում է, որ ֆիլմի գլխավոր դերերը խաղացել են Հարիսոն Ֆորդը, Ռայան Գոսլինգը, Ջարեդ Լետոն, Ռոբին Ռայթը և Դևիդ Բատիստան:
Հայտնի է, որ Warner Bros. Pictures-ը կզբաղվի «Սայրի վրայով վազողը 2049»-ի տարածմամբ ԱՄՆ-ում, իսկ Columbia Pictures-ը պատասխանատու կլինի ֆիլմն այլ երկրներում տարածելու համար:










