Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ փուլ
Կիևում կայացավ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի ժամանակ 16-րդ համարի ներքո ներկայացավ Հայաստանը ներկայացնող Արծվիկը՝ հրաշալի կատարելով իր Fly With Me երգը:
Արժանանալով ժյուրիի և հանդիսատեսի դրական գնահատականին, Հայաստանն անցավ մրցույթի եզրափակիչ։
Նշենք, որ բացի Հայաստանից, առաջին կիսաեզրափակիչում ելույթ ունեցան ևս 17 երկրների ներկայացուցիչներ՝ Շվեդիան, Վրաստանը, Ավստրալիան, Ալբանիան, Բելգիան, Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Ադրբեջանը, Պորտուգալիան, Հունաստանը, Լեհաստանը, Մոլդովան, Իսլանդիան, Չեխիան, Կիպրոսը, Սլովենիան և Լատվիան։
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։










