Gangnam Style-ի հեղինակը երկու նոր հոլովակ է ներկայացրել (տեսանյութ)

20:05 • 10.05.17

Հարավկորեացի երգիչ PSY-ը, ով հանրահայտ Gangnam Style հիթի հեղինակն է, երկու նոր տեսահոլովակ է թողարկել: Lenta.ru-ի փոխանցմամբ` տեսանյութերը հրապարակվել են կատարողի յութուբյան ալիքում:

Առաջին երգը կոչվում է I LUV IT: Երաժշտական տեսահոլովակում նկարահանվել է ճապոնացի երաժիշտ Պիկո-Տարոն, որը Pen-Pineapple-Apple-Pen երգի հեղինակն է:

Երկրորդ տեսահոլովակը նկարահանվել է New Face ստեղծագործության հիման վրա: Տեսանյութերը մի քանի ժամում 500 000-ից ավել դիտումներ են ունեցել: 

Երկու ստեղծագործությունն էլ ներառվել է կատարողի նոր ալբոմում, որն ստացել է 4x2=8 անվանումը:

PSY-ը մեծ ճանաչում է ձեռք բերել 2012-ին` Gangnam Style երգի թողարկումից հետո, որի տեսահոլովակը 2.8 մլրդ դիտում էր ունեցել։ 

Gangnam Style-ի հեղինակը երկու նոր հոլովակ է ներկայացրել (տեսանյութ)