Գրիգորի Լեպսը ներառվել է Ուկրաինայի իշխանությունների «սև ցուցակում»

17:27 • 10.05.17

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Գրիգորի Լեպսի անունն ու անձնական տվյալները ներառվել են ուկրաինական «Խաղաղարար» տվյալների բազայում:

Ինչպես նշում է lenta.ru-ն, Լեպսը «սև ցուցակում» է ներառվել Ուկրաինայի պետական սահմանի ապօրինի հատման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ղրիմը շրջափակելու քաղաքականությանն աջակցելու մեղադրանքներով:

Աղբյուրը մանրամասնում է, որ Լեպսը մի քանի անգամ ելույթ է ունեցել Ղրիմում՝ այդ թվում նաև 2016թ. օգոստոսին: Մինչդեռ Ուկրաինայի իշխանությունները համարում են, որ առանց Կիևից համապատասխան թույլտվություն ստանալու՝ թերակղզի այցելելը պետական սահմանի ապօրինի հատում է համարվում:

«Խաղաղարար» կայքում տեղեկություններ են հրապարակվում այն անձանց մասին, որոնք Ուկրաինայի իշխանություններին դեմ են ու Ղրիմ են այցելել առանց Կիևից թույլտվություն ստանալու:

Ավելի վաղ կայքում ներառվել են Ստաս Միխայլովի, Յուլյա Սամոյլովայի, Դիմա Բիլանի և այլ հայտնիների անունները:

 

Գրիգորի Լեպսը ներառվել է Ուկրաինայի իշխանությունների «սև ցուցակում»