Տեխասում շշի կափարիչներով պատված նրբանցքը տեսարժան վայրի է վերածվել (լուսանկարներ, տեսանյութ)

22:22 • 10.05.17

ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող A&M համալսարանի կողքին նոր զբոսաշրջային հետաքրքրություն վայելող զբոսուղի է բացվել: Այն իրենից ներկայացնում է միլիոնավոր գարեջրի շշի կափարիչներով պատված նրբանցք: 

Ինչպես գրում է Oddity Central-ը, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչպես է սկսվել 50 մետր երկարություն և 2 մետր լայնություն ունեցող նրբանցքի պատումը մետաղյա կափարիչներով: 

Քանի որ այդ նրբանցքը գտնվում է գարեջրատան և ռեստորանի միջև, մարդիկ հավատում են, որ արտասովոր ավանդույթն սկսվել է, երբ փողոցը բեռնաթափման վայր է դարձել երկու հաստատության համար: Այցելուները հաճախ խմիչքն իրենց հետ դուրս են տանում և ըմպում են բացօթյա տարածքում: Ենթադրվում է, որ տեխասյան ավանդույթն սկսվել է 4 դար առաջ:

 

 

 

 

Տեխասում շշի կափարիչներով պատված նրբանցքը տեսարժան վայրի է վերածվել (լուսանկարներ, տեսանյութ)