Մոնիկա Բելուչին շիկահեր է դարձել. elle.ru (լուսանկար)

17:33 • 11.05.17

Աշխարհի ամենագեղեցիկ ու սեքսուալ սևահեր աստղերից մեկը՝ իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, արմատապես փոխել է ոճն ու շիկահեր դարձել, գրում է Elle.ru-ն։


52-ամյա Բելուչին հազվադեպ է ոճային փոփոխությունների դիմում, և երկրպագուներն արդեն սովոր են նրան տեսնել ճակատագրական սևահերի կերպարում:

Այդ իսկ պատճառով կինոաստղի՝ Instagram-ում տեղադրած լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել համացանցում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ոճային փոփոխությունն արվել է ֆրանսիական Madame Figaro ամսագրի համար արված ֆոտոշարքի շրջանակում:

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բելուչին շիկահեր է դառնում: Ավելի վաղ նա այս կերպարով էր ներկայացել «Երկրորդ շնչառություն» ֆիլմում:

 

 

Կադր «Երկրորդ շնչառություն» ֆիլմից

 

Кадр из фильма «Второе дыхание», 2007

Մոնիկա Բելուչին շիկահեր է դարձել. elle.ru (լուսանկար)