Forbes հանդեսը հայտնել է 2017թ. ամենահարուստ ռեփերներին (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է տարվա ամենահարուստ ռեփ կատարողների վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է P. Diddy-ն (իսկական անունը՝ Շոն Քոմբս):
Հայտնի է, որ 820 մլն դոլար կարողության տեր P. Diddy-ն արդեն 5-րդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes-ի վարկանշային աղյուսակը:
Նշվում է, որ P. Diddy-ին 810 մլն դոլար ցուցանիշով հաջորդում է Ջեյ Զին (իսկական անունը՝ Շոն Քարտեր): Մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Dr. Dre-ն (Անդրե Յանգ)՝ 740 մլն դոլար կարողությամբ:
Վարկանշային աղյուսակի 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրել են Birdman-ը (Բրայան Ուիլյամս) և Drake-ը (Օբրի Գրեմ), որոնց կարողությունը 110 և, համապատասխանաբար, 90 մլն դոլար է:
P. Diddy

Jay Z

Dr. Dre

Birdman

Drake











