Նիկոլ Քիդմանը թոք-շոուի եթերում դուրս է թքել հայտնի ամերիկացի խոհարարի պատրաստած ուտեստը (տեսանյութ)

22:14 • 11.05.17

Ավստրալացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը դուրս է թքել ուտեստը, որը պատրաստել է հայտնի ամերիկացի խոհարար Ջադա Դե Լաուրենտիսը՝ հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի թոք-շոուի եթերում: Հաղորդման այս հատվածը հրապարակվել է YouTube-ի TheEllenShow ալիքում:

Մեկ օրում ավելի քան 790 հազար դիտում հավաքած տեսնայութում Դե Լաուրենտիսը Քիդմանին և Դեջեներեսին սովորեցնում է խոհարարության գաղտնիքներն ու կանանց հյուրասիրում իր հեղինակային ուտեստներով:

Ճաշատեսակների շարքում եղել է մեկ ուտեստ, որը դուր չի եկել Քիդմանին, և նա ստիպված է եղել այն դուրս թքել անձեռոցիկի մեջ:

«Այն մի քիչ կոշտ է», - ասել է Քիդմանը:

Նիկոլ Քիդմանը թոք-շոուի եթերում դուրս է թքել հայտնի ամերիկացի խոհարարի պատրաստած ուտեստը (տեսանյութ)