Դևիդ Բեքհեմը, Չառլի Հանեմը և մյուս աստղերը՝ «Արթուր արքայի սուրը» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Լոնդոնի Cineworld Empire կինոթատրոնում տեղի է ունեցել բրիտանացի հայտնի ռեժիսոր Գայ Ռիչիի նոր ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ հայտնի դեմքեր:
Ինչպես նշում է Tatler-ը, «Արթուր արքայի սուրը» ֆիլմում միջնադարյան անգլիացի ասպետի մարմնավորած Դևիդ Բեքհեմին կարմիր գորգին ուղեկցել է ավագ որդին՝ 15-ամյա Բրուքլին Բեքհեմը:
Մինչդեռ Գայ Ռիչին ներկայացել է կնոջ ու ավագ որդու ՝ Ռոկկոյի հետ:
Արթուր արքային մարմնավորած Չառլի Հանեմը ևս ներկա է եղել միջոցառմանը: Մինչդեռ կինոնկարի գլխավոր չարագործի դերակատար Ջուդ Լոուն բաց է թողել պրեմիերան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, hամաշխարհային ֆուտբոլի լեգենդ համարվող Դևիդ Բեքհեմի համար սա առաջին դեբյուտն էր գեղարվեստական ֆիլմում: Սակայն դատելով սոցկայքերում ֆիլմի թրեյլերը դիտողների արձագանքից՝ Բեքհեմի դերասանական դեբյուտը նրանց այդքան էլ չի տպավորել:
Դևիդ Բեքհեմը որդու հետ

Չառլի Հանեմն ու Դևիդ Բեքհեմը

Գայ Ռիչին՝ կնոջ հետ


Չառլի Հանեմ, Պոպի Դելևին


Ռոկկո Ռիչի Բրուքլին Բեքհեմ











