Ճապոնիայում կբացվի նինջաների ուսումնասիրության առաջին կենտրոնն աշխարհում

23:58 • 11.05.17

Հուլիսին ճապոնական Միե համալսարանում կբացվի նինջաների գիտահետազոտական կենտրոնը, որը կլինի այս տեսակի առաջին կենտրոնն աշխարհում: Ճապոնիայի իշխանություններն ընդունել են այս որոշումը՝ այդ թվում մտադիր լինելով նինջայի կերպարն օգտագործել 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի գովազդի համար: Այս մասին հայտնում է AFP-ը:

«Մենք կուսումնասիրենք հինավուրց փաստաթղթերն ու կհամագործակցենք նրանց հետ, ովքեր կկարողանան մտածել՝ ինչպես է կարելի նինջաների իմաստությունն օգտագործել ժամանակակից մշակույթում: Օրինակ, նինձյաները անուշաբույր նյութեր են վառել առաջադրանքի գնալուց առաջ, որպեսզի ոչնչացնեն չարիքը», - պատմել է Ճապոնիայի պատմության մասնագետ, պրոֆեսոր Յուջի Յամադան:

Նշվում է, որ նինջաների ուսումնասիրության կենտրոնը տեղակայված կլինի Իգա քաղաքում՝ Տոկիոյից 350 կիլոմետր հեռավորության վրա: Հետազոտությունների արդյունքները կհրապարակվեն ճապոներենով և անգլերենով:

Հայտնի է, որ Ճապոնիայում գոյություն է ունեցել նինջաների առնվազն 49 կլան, սակայն ամենահայտնին Կոգա կլանն է, որի ներկայացուցիչներն աշխատել են հզոր ֆեոդալների համար:

 

Ճապոնիայում կբացվի նինջաների ուսումնասիրության առաջին կենտրոնն աշխարհում