Գայ Ռիչին պաշտպանել է դերասանական դեբյուտի համար քննադատված Դևիդ Բեքհեմին
Բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչին պաշտպանել է ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին, որը նկարահանվել է իր «Արթուր արքայի սուրը» ֆիլմում և որի դերասանական կարողությունները ենթարկվել են քննադատության: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Գայ Ռիչիի խոսքով՝ Բեքհեմը հիանալի դերասան է:
«Նա ֆանտաստիկ դերասան է: Ես սիրում եմ իմ հին ընկեր Բեքսիին», - ասել է Ռիչին:
«Դեռևս չգիտեմ՝ արդյոք Բեքհեմին գրավում է կինոոլորտում կարիերա անելու գաղափարը: Ամեն ինչ միանգամից չի արվում», - հավելել է նա:
Նշվում է, որ ֆիլմի գլխավոր դերակատար Չառլի Հանեմն իր հերթին ասել է, որ Բեքհեմի հետ հաճելի էր աշխատել և որ նա շատ հանգիստ, համեստ և լուրջ մարդ է:
Ինչպես ավելի վաղ գրել է Tert.am-ը, կինոսերները քննադատել են Դևիդ Բեքհեմի կինոդեբյուտը:











