Ջոնի Դեփն ու Օռլանդո Բլումը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի համաշխարհային պրեմիերային (լուսանկարներ, տեսանյութ)
Շանհայում կայացել է հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Կարիբյան ծովի ծովահենների» նոր մասի պրեմիերան, որին մասնակցել են գլխավոր դերակատարներից 2-ը՝ Ջոնի Դեփն ու Օռլանդո Բլումը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմը հոլիվուդյան կինոպատումի 5-րդ մասն է:
Հայտնի է, որ ռեժիսորներ Խոակիմ Ռոնինգի և Էսպեն Սանդբերգի ֆիլմում Դեփը նորից մարմնավորում է նավապետ Ջեք Ճնճղուկին, որը փորձում է գտնել Պոսեյդոնի եռատամը:
Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ հոլիվուդյան ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Չինաստանում:
Նշվում է, որ Դեփին ու Բլումին ողջունելու են հավաքվել հարյուրավոր երկրպագուներ:



















