Ջեքի Չանը և Սիլվեստր Ստալոնեն միասին կնկարահանվեն մարտաֆիլմում

18:05 • 12.05.17

Դերասաններ Ջեքի Չանը և Սիլվեստր Ստալոնեն կնկարահանվեն «Նախկին Բաղդադ» ֆիլմում, որը կպատմի հատուկ նշանակության ուժերի նախկին ուժայինների մասին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: 

Ենթադրվում է, որ ֆիլմի դերասան կարող է դառնալ Սքոթ Վոն. ներկա պահին նրա հետ բանակցություններ են տարվում: 

Նշվում է որ ֆիլմի բյուջեն գնահատվում է 80 միլիոն դոլար, ինչը չինական ֆիլմարտադրության խոշորագույն բյուջեներից է համարվում: 

Ֆիլմի գլխավոր հերոսները նախկին հատուկ ուժայիններ են, որոնք պետք է Բաղդադում քաղաքացիներին ուղեկցեն «մահվան ճանապարհով» մինչև անվտանգ գոտի:

Ջեքի Չանը և Սիլվեստր Ստալոնեն միասին կնկարահանվեն մարտաֆիլմում