Անտոնիո Բանդերասը կնկարահանվի Ֆերուչո Լամբորգինիի մասին ֆիլմում

23:21 • 12.05.17

Հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը Ֆերուչո Լամբորգինիի մասին կենսագրական ֆիլմում կմարմնավորի իտալացի գործիչի կերպարը:

Ինչպես հայտնում է Variety-ն, ֆիլմում կնկարահանվի նաև Ալեք Բոլդուինը, որը կմարմնավորի Լանբորգինիի մրցակից Էնցո Ֆեռարիին: Ֆիլմի ռեժիսորն է լինելու Մայքլ Ռեֆորդը, իսկ սցենարը կհեղինակի Բոբի Մորեսկոն:

Սցենարի հիմքում ընկած կլինի «Ֆեռուչո Լամբորգինի. Պաշտոնական պատմություն» (Ferruccio Lamborghini. La storia ufficiale) գիրքը, որը գրել է իտալական հայտնի ընկերության հիմնադրի որդին` Տոնինոն:

Դեռևս չի հաղորդվում, թե երբ է ֆիլմը էկրան բարձրանալու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախապատրաստվում են Ferrari ընկերության հիմնադիր Էնցո Ֆեռարիի մասին կենսագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները, որում գլխավոր դերը մարմնավորելու է Ռոբերտ դե Նիրոն:

 

 

Անտոնիո Բանդերասը կնկարահանվի Ֆերուչո Լամբորգինիի մասին ֆիլմում