Կորեացին սուրճի պատրաստումը վերածում է արվեստի (լուսանկարներ)
Հարավկորեացի Կանգբին Լին, որը մասնագիտությամբ բարմեն է, Instagram-ի իր էջում կիսվում է լուսանկարներով՝ ի ցույց դնելով սուրճ պատրաստելու ընթացքում ստեղծած «արվեստի գործերը»:
Ինչպես նշում է Bored Panda կայքը, երիտասարդը ստեղծագործելու իր ոճն անվանում է Cremart: Այն կայանում է սուրճ պատրաստելու ընթացքում ըմպելիքի մակերևույթին սննդային ներկերով տարբեր պատկերներ նկարելու մեջ:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք կորեացու ամենաինքնատիպ աշխատանքներից մի քանիսը, որոնք շատ են դուր գալիս նրա էջի հետևորդներին.




















