«Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցն ամուսնության առաջարկ է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)

10:34 • 12.05.17

Կիևում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը, որի ժամանակ տեղի է ունեցել արտառոց դեպք. Մակեդոնիայի ներկայացուցիչ Յանա Բուրչեսկան իր սիրեցյալից ամուսնության առաջարկ է ստացել ուղիղ եթերի ժամանակ:

Ինչպես նշում է ria.ru-ն, կիսաեզրափակչի ընդմիջման ժամանակ, երբ կատարվել է հեռուստադիտողի ձայների հաշվարկը, հաղորդավարները մոտեցել են Մակեդոնիայի պատվիրակության սեղանին: Ալեքսանդր անունով երիտասարդը հանել է մատանիով տուփը, ծնկի իջել ու Մակեդոնիան ներկայացնող երգչուհուն խնդրել ամուսնանալ իր հետ: Երգչուհին առանց վարանելու ընդունել է առաջարկը:

Կազմակերպիչների խոսքով՝ սա «Եվրատեսիլ»-ի պատմության ընթացքում ուղիղ եթերով ամուսնության առաջարկի առաջին դեպքն էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեկ Կիևում կայացել է «Եվրատեսիլ-2017»-ի 2-րդ կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում եզրափակիչ է անցել 10 երկիր՝ Բուլղարիան, Բելառուսը, Խորվաթիան, Հունգարիան, Դանիան, Իսրայելը, Ռումինիան, Նորվեգիան, Հոլանդիան և Ավստրիան: 1-ին կիսաեզրափակչից հետո եզրափակիչ էին անցել Հայաստանը, Մոլդովան, Հունաստանը, Ադրբեջանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Կիպրոսը և Բելգիան: Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 13-ին:

 

«Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցն ամուսնության առաջարկ է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)