Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հնարավոր է նորից միանան. աղբյուր

04:05 • 12.05.17

Աշխարհահռչակ հոլիվուդյան զույգը` դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հնարավոր է չեղարկեն իրենց ապահարզանն ու կրկին միանան, հաղորդում է TMZ պորտալը:

Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի խոսքերով՝ Ջոլին և Փիթը կրկին հանդիպում են, այն էլ շաբաթը մի քանի անգամ:


«Կամաց-կամաց նախկին զգացմունքները վերադառնում են: Հիմա նրանք այնքան ազատ են մեկը մյուսի հանդեպ, ինչպես երբեք դեռ չեն եղել»,- նշել է անանուն աղբյուրը:

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հնարավոր է նորից միանան. աղբյուր