Չինացիներն ամբողջական ծառից ահռելի առյուծ են քանդակել՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ (լուսանկարներ)
Չինաստանի կենտրոնական հատվածում տեղադրվել է ահռելի փայտյա քանդակ, որը ստացել է Oriental Lion անվանումն ու մռնչացող առյուծ է պատկերում:
Ինչպես նշում է Bored Panda-ն, այն համարվում է կարմրածառից փորագրված ամենամեծ քանդակն աշխարհում:
Նշվում է, որ արվեստի ինքնատիպ գործը ստեղծելու համար պահանջվել է 3 տարի: Նախագիծն իրականացվել է չինացի ճարտարապետ Դենգդինգ Ռուի Յաոյի նախաձեռնությամբ: Այդ հարցում նրան օգնել է 20 կամավոր:
Ի սկզբանե քանդակն արվել է Մյանմայում, իսկ ավարտին հասցվելուց հետո, այն տեղափոխվել է Չինաստանի Վուհան քաղաք:
Հայտնի է, որ քանդակն ունի 15 մ երկարություն, 5մ բարձրություն և 4մ լայնություն:
Աղբյուրը մանրամասնում է, որ առյուծն առանձնահատուկ նշանակություն ունի չինական մշակույթում: Այն բուդդիզմի բազմաթիվ խորհրդանիշներից մեկն է և ընկալվում է որպես պաշտպան:

















