Հռոմում վերաբացվել է լեգենդար «Ջրվեժների այգին» (լուսանկարներ)

02:46 • 12.05.17

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում գտնվող լեգենդար «Ջրվեժների այգին», որը տարիներ շարունակ վերակառուցման աշխատանքների մեջ է գտնվել, այժմ իր դռներն է բացել բազմաթիվ զբոսաշրջիկների առջև:


Ինչպես հայտնում է Euromag-ը, այգին ստեղծվել է ճարտարապետ Ռաֆայելե դե Վիկոյի կողմից դեռևս 1961 թվականին, սակայն այս ամբողջ ընթացքում օգտագործվել է միայն ռեժիսորների կողմից ֆիլմեր կամ հաղորդաշարեր նկարելու նպատակով:


Հռոմի հարավային Էուր թաղամասում գտնվող այս այգին հրաշալի վայր է բնության սիրահարների համար՝ բնական քարերով, կանաչ բուսականությամբ, շատրվաններով և առվակներով լեցուն: Սակայն այգու առանձնահատկությունը հենց ջրվեժներն են կազմում, որոնց պատվին էլ այն ստացել է իր անվանումը:


Սակայն նրանք, ում բախտ է վիճակվել այցելել «Ջրվեժների այգի», հաճախ այն անվանում են նաև «Ժամանակակից Վերսալ»:




giardino cascate1

Հռոմում վերաբացվել է լեգենդար «Ջրվեժների այգին» (լուսանկարներ)