Քրիստինա Ագիլերան դեր է ստացել նոր հոլիվուդյան ֆիլմում
Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերան, որը հայտնի է նաև հոլիվուդյան ֆիլմերում իր դերերով, պատրաստվում է դարձյալ երևալ մեծ էկրանին: Ագիլերան մասնակցել է «Զոի» մելոդրամայի քասթինգին, հաղորդում է The Daily Mail-ը:
Սիրային կապերի մասին այս յուրահատուկ ֆուտուրիստական պատմությունը ծրագրում է նկարահանել Դրեյք Դորիմուսը, ով արդեն հայտնի է «Ներքին գեղեցկություն» ֆիլմով:










