Բուքմեյքերներն անվանել են «Եվրատեսիլ 2017»-ի հաղթանակի գլխավոր հավակնորդներին

11:24 • 13.05.17

Մայիսի 13-ին Կիևում կայանալու է «Եվրատեսիլ 2017» համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում որոշվելու է այս տարվա հաղթողի անունը:

Ինչպես նշում է wiwibloggs.com կայքը, ըստ բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումների՝ հաղթանակի գլխավոր հավակնորդները Պորուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալն ու Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Գաբանին են:

Աղբյուրը նկատում է, որ Սոբրալը չնչին առավելություն ունի իտալացի մրցակցի նկատմամբ: Նշենք, որ հաղթելու շանսերը մեծ են նաև Բուլգարիայի, Բելգիայի և Շվեդիայի ներկայացուցիչների համար:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանին, ապա նա բուքմեյքերական կանխատեսումների վարկանշային աղյուսակում 10-րդն է:

 

Բուքմեյքերներն անվանել են «Եվրատեսիլ 2017»-ի հաղթանակի գլխավոր հավակնորդներին