Շակիրան այս ամիս նոր ալբոմ կթողարկի

13:37 • 13.05.17

Լատինական Ամերիկայի ամենահայտնի երգչուհիներից մեկը համարվող Շակիրան հայտարարել է, որ այս ամիս նոր ալբոմ կթողարկի:

Երկու երեխայի մայրն այս մասին գրել է Twitter սոցկայքի իր միկրոբլոգում, որտեղ նա ունի մոտ 45 մլն հետևորդ:

Հայտնի է, որ սա կլինի շիկահեր գեղեցկուհու 11-րդ ստուդիական ալբոմն ու կկոչվի El Dorado:
Այն կներկայացվի մայիսի 26-ին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Շակիրայի վերջին ալբոմը ներկայացվել էր 2014թ.:

 

Շակիրան այս ամիս նոր ալբոմ կթողարկի