ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում բացվել է հայկական մշակութային կենտրոն

02:52 • 14.05.17

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հավերհիլ քաղաքում բացվել է հայկական ընտանեկան ու մշակութային կենտրոն, որտեղ ապագայում կառուցվելու է հայկական եկեղեցի, իսկ այժմ այն ծառայում է որպես կիրակնօրյա դպրոց:

Բացման արարողությանը ներկա էին շուրջ 300 հյուրեր, այդ թվում պաշտոնյաներ։ Միջոցառման հատուկ հյուրն էր մարմնամարզուհի Հուռի Գեբեշչյանը, ով Հայաստանի դրոշի տակ էր հանդես եկել Ռիոյի Օլիմպիական խաղերում։

Հիշեցնենք, որ Մասաչուսեթս նահանգն ԱՄՆ երկրորդ ամենահայաշատ նահանգն է Կալիֆոռնիայից հետո:

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում բացվել է հայկական մշակութային կենտրոն