Ֆրանսիայում թանգարանից շուրջ մեկ մլն եվրոյի արժողությամբ իրեր են գողացել

04:06 • 14.05.17

Ֆրանսիայի Լիոն քաղաքի հայտնի Ֆուրվյեր թանգարանից թալանել են Տիրամոր պսակաթագն ու մի քանի այլ խիստ թանկարժեք նմուշներ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Թանգարանի ահազանգման համակարգը ճիշտ է անխափան աշխատել է, և ոստիկաններն արագորեն կարողացել են տեղ հասնել, սակայն հանցագործներին այնուամենայնիվ հաջողվել է փախչել:


Նշվում է, որ թալանի ընդհանուր արժեքը կարող է հատել անգամ 1 մլն եվրոյի սահմանը: Հետաքննության ժամանակ թանգարանը փակ կլինի:

Ֆրանսիայում թանգարանից շուրջ մեկ մլն եվրոյի արժողությամբ իրեր են գողացել