Խորհրդային արտադրության Վինի Թուխն առաջին անգամ կցուցադրվի մուլտիպլիկացիոն արջի «հայրենիքում»

16:51 • 14.05.17

Վինի Թուխն աշխարհի ամենահայտնի մուլտիպլիկացիոն հերոսներից է, որի խորհրդային տարբերակը թեև խիստ տարբերվում է օրիգինալ դիսնեյյան կերպարից, այնուհանդերձ՝ չափազանց սիրված է, քանի որ ուրույն հմայք ունի:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 1969-1971թթ. ԽՍՀՄ-ում Վինի Թուխի մասին ստեղծված մուլտֆիլմերը, որոնց հեղինակը Ֆյոդոր Խիտրուկն է, առաջին անգամ ցուցադրվելու են անիմացիոն արջուկի հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայում:

Աղբյուրը նկատում է, որ ռուսական Վինի Թուխն ընդհանրապես նման չէ դիսնեյյան անվանակցին և առաջին հայացքից կարող է խորթ կամ տարօրինակ թվալ բրիտանացիների աչքին:

Նշենք, որ Վինի Թուխի մասին մուլտֆիլմերը նկարահանվել են բրիտանացի գրող Ալան Ալեքսանդր Միլնի պատմվածքների հիման վրա:

 

Winnie the Pooh was adapted for a Soviet audience for three films between 1969 and 1972 

Disney has now given permission for the 1969 Soviet film to be shown at a London festival

Winnie the Pooh is replaced by Vinnie Pukh along with Sova, Russian for Owl

The popularity of animator Fyodor Khitruk's films earned him praise from the Soviet leadership