Ստամբուլում «Թուրքական օրենսդրության մեջ փոքրամասնություններն ու ազգայնականությունը» անվանումով գիրք է լույս տեսել
Ստամբուլի Բիլգի համալսարանը հրատարակել է «Թուրքական օրենսդրության մեջ փոքրամասնություններն ու ազգայնականությունը» անվանումով նոր գիրք, որի հեղինակն է Դերյա Բայըրը:
Գրքի հիմքում ընկած է Բայըրի դոկտորական թեզը, որը նա պաշտպանել է Լոնդոնի տնտեսական և քաղաքական գիտությունների համալսարանում:
Ինչպես հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», գիրքը լույս է սփռում Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների խմբերի վերապրած դժվարությունների վրա՝ կրթության, զինվորական ծառայության բնագավառում, կարիերայում և անձնական հարաբերություններում:
Ըստ հեղինակի` նրանց հանդեպ ճնշումները պարբերաբար լարվել կամ թվացյալ կերպով հանդարտվել են` կախված քաղաքական իրավիճակից, սակայն ընդհանուր առմամբ դրանք երբևէ չեն դադարել:
Բայըրը վստահ է, որ թուրքական իշխանություններն ազգայնական հռետորաբանություն են որդեգրել պետությունն ու մեծամասնության աջակցությունը պահպանելու նպատակով:










