Ֆրանսիական թանգարանից գողացվել է ավելի քան 1 մլն եվրո արժողությամբ թագը

19:42 • 15.05.17

Ֆրանսիական Լիոն քաղաքում գտնվող Կրոնական արվեստի թանգարանից գողացվել է Մարիամ Աստվածածնի թագը, որի արժողությունը կազմում է ավելի քան 1 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է RFI-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանցագործներին հաջողվել է անցնել անվտանգության բարդ համակարգով: Թագից բացի նրանք գողացել են հավաքածուի մատանին և թասը: 

Հայտնի է, որ թագը պատրաստվել է 1899 թվականին: Այն զարդարված է մոտ 1,8 հազար թանկարժեք քարերով և մարգարիտներով: Թագը թանգարանին են փոխանցել Լիոնի հարուստ ընտանիքները: 

Թանգարանի ներկայացուցիչների խոսքով՝ թագի վրա գտնվող յուրաքանչյուր թանկարժեք քար ցուցակագրված է եղել 2016 թվականին, ինչը կօգնի գտնել դրա հատվածների գտնվելու վայրը:

Ֆրանսիական թանգարանից գողացվել է ավելի քան 1 մլն եվրո արժողությամբ թագը