Ստամբուլի հայ համայնքը տարբերվում է իր ակտիվությամբ. Գուրգեն Դաբաղյանը ելույթ է ունեցել Ստամբուլում
Երգիչ Գուրգեն Դաբաղյանն օրեր առաջ ելույթ է ունեցել ստամբուլահայ հանդիսատեսի առաջ, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Գուրգեն Դաբաղյանի ելույթը կայացել է Ստամբուլի հայկական «Վարդանանց» երգչախմբի հիմնադրման 85-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում:
Պարբերականի հետ զրույցում երգիչը նշել է, որ Ստամբուլում արդեն երկրորդ անգամ է և որ նախորդ այցի ընթացքում ունեցած ելույթներից հետո հայ համայնքն ակտիվ կապեր է ստեղծել նրա հետ, պահպանել շփումը մինչ օրս:
«Հյուրախաղերի ժամանակ առիթ եմ ունենում այցելելու բազմաթիվ երկրներ: Կարող եմ ասել՝ Ստամբուլի հայ համայնքը տարբերվում է իր ակտիվությամբ ու արվեստի հանդեպ մեծ սիրով»,- ասել է երգիչը:










