«Մեծ պայթյունի տեսություն» սիթքոմից Շելդոնն ամուսնացել է ընկերոջ հետ
Ամերիկացի դերասան Ջիմ Փարսոնսը, որը հայտնի է «Մեծ պայթյունի տեսություն» սիթքոմում Շելդոն Կուպերի դերակատարմամբ, ամուսնացել է: Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Page Six պորտալին, այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է դերասանի ներկայացուցիչը:
44-ամյա Փարսոնսի ընտրյալը գրաֆիկական դիզայներ Թոդ Սպիվակն է, որի հետ նա հանդիպում էր 2003 թվականից: Հարսանեկան արարողությունը կայացել է Նյու Յորքում գտնվող Rainbow Room ռեստորանում:
2016 թվականի նոյեմբերին Փարսոնսը գլխավորել է Forbes ամսագրի վարկածով հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը:











