Ամերիկացու ստեղծած սեղանների վրա ապակին «վերածվում» է գետերի ու լճերի (լուսանկարներ)

08:34 • 15.05.17

Ամերիկացի նկարիչ և դիզայներ Գրեգ Կլասենը պատրաստում է ինքնատիպ սեղաններ, որոնք, կարծես, բնության գողտրիկ տեսարաններից հատվածներ լինեն:

Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, իր աշխատանքներում տաղանդավոր ամերիկացին այնպես է համադրում փայտն ու ապակին, որ թվում է, թե սեղանով փիրուզագույն գետ է հոսում կամ լիճ է գոյացել:

Կլասենի խոսքով՝ իր աշխատանքների առավելությունն այն է, որ գեղագիտական հաճույք պատճառելուց զատ, դրանք միանգամայն պրակտիկ են ու առօրյայում կիրառելի:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք նրա գեղեցիկ աշխատանքներից մի քանիսը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամերիկացու ստեղծած սեղանների վրա ապակին «վերածվում» է գետերի ու լճերի (լուսանկարներ)