Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է փորձում ցած նետվել. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ օպերատիվ խումբը

23:35 • 16.05.17

Մայիսի 16-ին, ժամը 23:07-ին  ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: