Դերասան Ալեքսեյ Բատալովը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն

17:47 • 16.05.17

Երեկ հոսպիտալացված ռուս դերասան և ռեժիսոր Ալեքսեյ Բատալովը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն: Այս մասին ТАСС-ին հայտնել է դերասանի կին Գիտանա Լեոնտենկոն:

«Այսօր Ալեքսեյը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն, վաղը կամ մյուս օրը կգնամ նրա մոտ: Բժիշկներն ասում են, որ նա ուշ կսկսի քայլել, իսկ նրա համար ամենակարևոր հարցն այն է՝ արդյոք կկարողանա աշխատել»,- պատմել է Լեոնտենկոն:

Դերասանի կնոջ խոսքով՝ նա ավելի քան երեք ամիս անցկացրել է հիվանդանոցներում, իսկ այժմ հարցրել է՝ երբ կինն իրեն կտանի տուն: Լեոնտենկոն հույս ունի, որ դա կանի մոտ 2-3 շաբաթում:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում հոսպիտալացվել էր Ալեքսեյ Բատալովը. նրա հոսպիտալացման պատճառ է դարձել արյան ճնշման բարձրացումը:

 

Картинки по запросу Алексея Баталова

 

Картинки по запросу Алексея Баталова

Դերասան Ալեքսեյ Բատալովը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն