Գազի տարածման պատճառով փակվել է Բեռլինի Շոնեֆելդ օդանավակայանը
Գերմանական մայրաքաղաքի Շոնեֆելդ օդանավակայանի տերմինալներից մեկը փակվել է արցունքաբեր գազի տարածումից հետո: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է բեռլինյան օդանավակայանի թվիթերյան էջում:
«Ներկա պահին Շոնեֆելդ օդանավակայանի տերմինալը փակ է արցունքաբեր գազի տարածման պատճառով: Օդանավակայանի հրշեջ ծառայությունն ստուգումներ է իրականացնում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այժմ օդանավակայանի աշխատակիցները փորձում են վերացնել առաջացած խնդիրները: Մի քանի չվերթներ հետաձգվել են:










