Հիվանդանոցի պատճառով մեր փողոցը դարձել է կայանատեղի, երեխաների կյանքը վտանգված է. Դուրյանի բնակիչներ (տեսանյութ)

19:23 • 16.05.17

Մեր փողոցը դարձել է կայանատեղի, «Աստղիկ» ԲԿ եկող-գնացողներն այստեղ են կայանում, իսկ մեր փողոցը նեղ է, տները՝ ճանապարհի եզրին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Դուրյան փողոցի բնակիչները:

«Դուք եք տեսնում, որ երեխաների կյանքին իրոք վտանգ է սպառնում, մեքենաների տակից ենք հանում երեխաներին։ Առավոտյան հազիվ ենք մանկապարտեզ, դպրոց տանում, անցնելու տեղ չկա։ Երեկ մեքենաներից մեկը ղշի գցեց, իսկ եթե երեխա լիներ, ապահովագրված չենք։ Գալիս են, մեքենայի մեջ բան ուտում, հետո աղբը ստեղ գցում, ահավոր է»,-մանրամասնեց բնակիչներից Անահիտ Ներսիսյանը:

Նա ընդգծեց, որ երբ վարորդներին դիտողություն են անում, հորդորում են դանդաղ քշել, նրանք ոչ միայն հորդորները չեն լսում, ավելին՝ բնակիչներին վիրավորում են։

Բնակիչները նշեցին, որ վարչական շրջանի ղեկավարին դեռ չեն դիմել:

«Պահանջում ենք, որ հիվանդանոցը իր կայանատեղին ունենա, մեր երեխաների անվտանգությունը ապահովվի, խաղալու տեղ ունենան»,-ընդգծեցին նրանք:



Մանրամասները՝ տեսանյութում։