Ֆրանսիայի նորընտիր նախագահ Մակրոնի մասին որոշել են հեռուստասերիալ նկարահանել

01:47 • 16.05.17

 

Օրերս Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի մասին վավերագրական ֆիլմ էին նկարահանել, որը կոչվում էր «Հաղթանակը վարագույրների ետևում»: Շատերին այն հիշեցրել էր ամերիկյան «Քարտային տնակը» քաղաքական հեռուստասերիալը, ինչից հետո Ֆրանսիայում Մակրոնի շուրջ հեռուստասերիալ նկարահանելու գաղափար էր ծնվել:


Ինչպես գրում է Le Figaro-ն, նման գաղափարը որոշել է ի կատար ածել ռեժիսոր Յան Լենորեն, ով և վերոնշյալ վավերագրական ֆիլմի հեղինակն է, որտեղ հետաքրքիր մանրամասներ են պատմում այն մասին, թե ինչպես վերջիվերջո Մակրոնը հաղթանակի հասավ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում:

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Մակրոնի մասին որոշել են հեռուստասերիալ նկարահանել