Ստամբուլի ոստիկանությունը 553 բյուզանդական մետաղադրամ և տերողորմյաներ է հայտնաբերել տաքսու ուղևորի տոպրակում

22:34 • 16.05.17

Ստամբուլի ոստիկանությունը մայիսի 16-ին 553 մետաղադրամ է առգրավել, որոնք պատկանում են Բյուզանդական և Հռոմեական ժամանակաշրջաններին:

Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, մետաղադրամները հայտանբերվել են տաքսու ուղևորի պլաստիկե տոպարկում: Կասկածելի տաքսին ոստիկանությունը կանգնեցրել է Բայրամփաշա թաղամասի կայանատեղիում:

Ուղևորը ձերբակալվել է: Մեքենայի խուզարկության ժամանակ ոստիկանները 553 հնագույն մետաղադրամ են հայտնաբերել, ինչպես նաև նույն ժամանակաշրջանին պատկանող 4 տերողորմյա և 3 գունավոր քար:

Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ուղևորին պատկանող խանութում, որտեղից 2 կերամիկական աման, 50 հնագույն կնիք, մետաղական մատանիներ և այլ իրեր: