Մայիսի 19-ին Ռիգայում կկայանա «Խոստումը» ֆիլմի հատուկ ցուցադրությունը

21:56 • 16.05.17

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը մայիսի 19-ին կցուցադրվի Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Հատուկ ցուցադրության մասին թվիթերյան իր էջում հայտնել է Լատվիայի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել ամերիկացի Օսկար Այզեքը (ուսանող-բժիշկ Միքայելը), կանադուհի Շառլոտ Լը Բոնը (նկարչուհի Անան) և բրիտանացի Քրիստիան Բեյլը (ամերիկացի լրագրողը): Նրանց հերոսները հայտնվում են սիրային եռանկյունու մեջ, որը ձևավորվում է Ցեղասպանության իրադարձությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է ապրիլի 21-ին, օրեր անց նաև Լոնդոնում:

 

 

Մայիսի 19-ին Ռիգայում կկայանա «Խոստումը» ֆիլմի հատուկ ցուցադրությունը