Մարգո Ռոբին՝ հարսնաքույր. դերասանուհին մասնակցել է ընկերուհու հարսանյաց արարողությանը (լուսանկարներ)

11:54 • 16.05.17

Անցած հանգստյան օրերին ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին մեկնել է Հավայան կղզիներ և մասնակցել իր լավագույն ընկերուհու հարսանյաց արարողությանը, որին անդրադարձել է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դերասանուհու ընկերուհի Ջուլիա Քյոնիգի պսակադրության արարողությունն անցկացվել է Հավայիների հնագույն կղզիներից մեկում՝ Կաուաի կղզում գտնվող փոքր մատուռում:

Նշվում է, որ Մարգո Ռոբին կրել է ծաղկային պրինտերով զգեստ և բեժ գույնի կոշիկներ: Դերասանուհու տոնական սանրվածքն առանձնացել է համեստությամբ և գեղեցկությամբ. նրա վարսերի մեջ նուրբ ծաղիկներ են եղել, իսկ սպիտակ ծաղիկներով և խոշոր կանաչ տերևներով ծաղկեփունջը համալրել է հարսնաքրոջ ինքնատիպ կերպարը:

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

Մարգո Ռոբին՝ հարսնաքույր. դերասանուհին մասնակցել է ընկերուհու հարսանյաց արարողությանը (լուսանկարներ)