Նոր Խարբերդ թաղամասում բնակվող 74-ամյա Անգին Մարտիրոսյանի տան նկուղն ու հարակից տարածքը ջրով է լցվել. փլման վտանգ կա (տեսանյութ)

19:07 • 17.05.17

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում 74-ամյա Անգին Մարտիրոսյանն անելանելի վիճակում է հայտնվել՝ նրա տան նկուղն ու տարածքն ամբողջությամբ ջրի տակ են: Նա Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ մայիսի 7-ից ջուրը լցվել է և միայն երեկ քաղաքապետարանը պոմպ է տրամադրել:

«Դիմել եմ թաղապետարան, մամուլին, փրկարարներին, ամեն տեղ դիմել եմ: Իմ տունը ձորի մեջ է, Աստծո ջրերն՝ անձրևները, գալիս են, լցվում, ոռոգման ջրերն էլ, որ բացեն, ես կորած եմ: Տրուբեն զասարենի եղել է, մեզ ջուրը քաշող է պետք, նոր տրակտոր, որ հողը փափկացնի: պադվալս մտնել չի լինի, սաղ եղածը փչացավ»,- ասաց նա:

Անգին տատը մի բանից է վախենում՝ տան քանդվելուց և ջրի՝ հոսանքին հասնելուց: Տան տարածք լցված ջրում գորտերն են լող տալիս: Իսկ հարևաններն էլ իրենց հերթին նկատեցին, որ քաղաքապետարանի տրամադրած պոմպի հոսանքի ծախսած գումարը թոշակառու կինը պետք է վճարի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

ՀեղինակԱնի Օհանյան