Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Թուրքիայից կտեղափոխվի Հայաստան

17:37 • 17.05.17

Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի Գործադիր խորհուրդը (Federation of Euro-Asian Stock Exchanges )՝ Եգիպտական բորսայի գործադիր նախագահ, ԵՖԲՖ նախագահ Մոհամեդ Օմրանի գլխավորությամբ, որոշում է կայացրել Թուրքիայում տեղակայված ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ։

MENA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մոհամեդ Օմրանը նշել է. «Եգիպտոսը սատարել է գլխամասային գրասենյակի Թուրքիայից Հայաստան տեղափոխելուն, ինչպես նաև Գործադիր խորհրդում Թուրքիայի փոխարեն Կիպրոսի անդամակցության որոշումներին՝ հաշվի առնելով Հայաստանի և Կիպրոսի հետ ամուր հարաբերությունները»։

Նա հավելել է, որ Եգիպտոսի ջանքերով 33 անդամ ունեցող Գործադիր Խորհրդի՝ գրասենյակը Անկարայից Երևան տեղափոխելու մասին որոշումն ընդունելուց հետո Թուրքիան դադարեցրել է իր անդամակցությունը ԵՖԲՖ-ին։