Նկարահանվելու է «Երիտասարդ պապը» սերիալի շարունակությունը
Ամերիկյան HBO հեռուստաալիքը կնկարահանի «Երիտասարդ պապը» սերիալի շարունակությունը, որի ռեժիսորը կրկին կլինի Պաոլո Սորենտինոն: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սերիալի շարունակությունը կկոչվի «Նոր պապը»: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք սերիալի առաջին մասում գլխավոր հերոսի դերը կատարած Ջուդ Լոուն կմասնակցի նախագծին:
Նշվում է, որ սերիալի նկարահանումները կմեկնարկեն 2018 թվականի վերջին:
Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդ պապը» սերիալը պատմում է ծագումով իտալացի էքսցենտրիկ երիտասարդի մասին, որն ընտրվում է Հռոմի պապի պաշտոնում: Գլխավոր հերոսը փորձում է արմատական բարեփոխումներ իրականացնել եկեղեցում, ինչի պատճառով կարդինալները սկսում են ինտրիգներ հյուսել նրա դեմ:
«Երիտասարդ պապը» սերիալի եթերաշրջանն էկրաններ է դուրս եկել 2016 թվականին, դրանում խաղացել են Դայան Կիտոնը և Սիլվիո Օռլանդոն:










