Լոռու մարզի բնակիչը Waffenfabrik Steyr գրառումով ատրճանակ է հայտնաբերել նկուղում և հանձնել ոստիկանությանը
Մայիսի 16-ին, ժամը 11.35-ին, 1975 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացրել «10377», Waffenfabrik Steyr գրառումով ատրճանակ:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Ռոբերտ Պ.-ն հայտնել է, որ Լոռու մարզի Աքորի գյուղի իրենց այգու նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է պատին ամրացված դարակից, և որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը:










