Հայտնաբերվել են Բերմուդյան եռանկյունու տարածքում անհետացած օդանավի բեկորները (լուսանկարներ)

10:29 • 17.05.17

Բահամյան կղզիներից ոչ հեռու հայտնաբերվել են Պուերտո Ռիկոյից Ֆլորիդա ուղևորվող և Բերմուդյան եռանկյունու տարածքում անհետացած փոքր MU-2B օդանավի բեկորները:

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությանը հղումով, թռիչքից որոշ ժամանակ հետո դիսպետչերները կորցրել են կապն ինքնաթիռի հետ: Այդ ժամանակ փոխադրամիջոցը գտնվել է Բահամյան կղզիներից 60 կմ հեռավորության վրա: Մինչդեռ հայտնաբերված բեկորները գտնվել են կղզիներից 24 կմ հեռավորության վրա: Հայտնի է, որ ռադարներից անհետանալու պահին ինքնաթիռը գտնվել է ավելի քան 7կմ բարձրության վրա ու շարժվել է մոտ 555 կմ/ժ արագությամբ:

Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավում գտնվել է 4 մարդ՝ 2 մեծահասակ և 2 երեխա: Օդաչուից բացի՝ ինքնաթիռում են եղել Skylight Group ընկերության 40-ամյա ղեկավար Ջենիֆեր Բլումինն ու նրա 4-ամյա երեխաները:

Աղբյուրը նկատում է, որ Բերմուդյան եռանկյունու 3 ծայրերը գտնվում են Ֆլորիդայում, Բերմուդյան կղզիներում և Պուերտո Ռիկոյում: Այս տարածքի հետ կապված են նավերի ու օդանավերի անհետացման վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ ու առեղծվածներ:

Մարդկանց մի մասը կարծում է, որ անոմալ երևույթների պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, իսկ մի մասն էլ մեղադրում է այլմոլորակայիններին:

 

Ջենիֆեր Բլումինը

 

American entrepreneur Jennifer Blumin was reportedly on board the plane

 

 Օդաչուն

 

Nathan Ulrich is also missing in the infamous Triangle