Fox News-ի հաղորդավարուհին հայտնել է, թե իրեն առաջարկել են Սպիտակ տան մամուլի խոսնակը դառնալ

02:33 • 17.05.17

Ամերիկյան Fox News-ի 48-ամյա հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլը նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ դառնալու իր հնարավորության մասին, հաղորդում է USA Today-ը։

Գիլֆոյի խոսքով «որոշ մարդկանց» մոտ գաղափար է առաջացել ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակի պաշտոնն իրեն առաջարկել։

«Ես հայրենասեր եմ և երկրին ծառայելը ինձ համար պատիվ կլիներ»,- ասել է հաղորդավարուհին:


Հիշեցնենք, որ ընդամենն օրեր առաջ խոսակցություններ էին պտտվում, թե Սպիտակ տան ներկայիս մամուլի քարտուղար Շոն Սփայսերին մտադիր են շուտով աշխատանքից ազատել: