Հրապարակվել է «Սիբիր» ֆիլմի առաջին կադրը` Կիանու Ռիվզի մասնակցությամբ
Hollywood Reporter պարբերականը հրապարակել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Սիբիր» ֆիլմի առաջին տեսարանը, որում հոլիվուդյան դերասանը պատկերված է Խորհրդային Միության խորհրդանիշ մուրճ ու մանգաղի քանդակի կողքին:
Հայտնի է, որ կինոնկարի նկարահանումները մեկնարկել են այս տարի: Ֆիլմի ռեժիսորը Մեթյու Ռոսն է:
Սյուժեի հիմքում ընկած է մի ամերիկացու պատմությունը, որը Ռուսաստան է մեկնում այնտեղ բավականին կասկածելի ծագման հազվագյուտ ադամանդներ վաճառելու համար:
Այնտեղ նա սիրահարվում է սրճարանի տիրուհուն, որին մարմնավորում է Անա Ուլարուն:










