Կազիմիր Մալևիչի կտավն աճուրդում վաճառվել է 21.000.000 դոլարով
Ռուս ավանգարդիստ նկարիչ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչի՝ 1915 թվականին նկարած «Սուպրեմատիկ կոմպոզիցիա պրոյեկցիայի մեջ գծով» կտավը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 21,2 միլիոն դոլար գնով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կտավը նախապես գնահատվել է 12-18 միլիոն դոլար: Այն դարձել է «Իմպրեսիոնիզմ և մոդեռնիզմ» անվանումը ստացած աճուրդի նմուշներից ամենաթանկը:
Նշվում է, որ Sotheby's-ի աճուրդի ընդհանուր հասույթը կազմել է 173,8 միլիոն դոլար:
Կազիմիր Մալևիչը լեհական ծագումով ռուս նկարիչ է, որի «Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա» կտավը նրա սուպրեմատիկ ցիկլի և ընդհանրապես ռուսական արվեստի ամենահայտնի աշխատանքներից է:











